• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում ուսումնական ճամբարների գործունեությունը շարունակելու մասին

  1. Թույլատրել կրթահամալիրի կրթական օբյեկտներում ճամբարների գործունեությունը ս.թ. հունիսի 13-ից, շաբաթվա բոլոր օրերին, բացի շաբաթ և կիրակի օրերից.
  2. Դպրոցների ղեկավարների ներկայացմամբ ճամբարների ղեկավարներ նշանակել.
  • Նոր դպրոց-պարտեզ - Աննա Ստեփանյան,
  • Դպրոց-պարտեզ - Լիանա Ասատրյան,
  • Գեղարվեստի կրտսեր դպրոց - Շողեր Հարությունյան,
  • Հիմնական դպրոց - Տաթև Մելքոնյան,
  • Միջին և ավագ դպրոց - Վարդուհի Հայրյան:
  1. Ճամբարների ղեկավարների աշխատանքի առանձնահատկությունները և պայմանները, այդ թվում աշխատավարձի, սահմանել աշխատանքային պայմանագրով,
  2. հաստատել ճամբարների գործունեության կարգը (հավելված 1), ճամբարի ուղեգրի նմուշը, ճամբարում ուսումնական-ժամանցային գործունեության ուղղությունները (հավելված 2),
  3. ճամբարային ծառայությունների արժեքը 10 օրվա համար սահմանել 10.000 դրամ:

Հավելված 1

Ամառային ուսումնական 10-օրյա ճամբարը (այսուհետ` ճամբար) «Ամառային դպրոց» նախագծի շրջանակում կրթահամալիրի կրթական օբյեկտներում կրթական ծառայություն է` ուսումնական աշխատանքի կազմակերպում: Ճամբարի (ջոկատի) ղեկավարին դպրոցի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ուսումնական-ժամանցային ծառայությունների և սննդի համար վճարում է սովորողի ծնողը` գնելով ճամբարի ուղեգիրը դպրոցի (կրթական օբյեկտի) գրասենյակից: Ճամբարը գործում է երկուշաբթիից ուրբաթ օրերին: Ճամբարականների օրվա ռեժիմը սահմանում է ճամբարի ղեկավարը` կրթահամալիրի տնօրենի հաստատած ուսումնական-ժամանցային գործունեության ուղղություններից ելնելով: Ճամբարականների սննդի կազմակերպումը, ինքնասպասարկման այլ աշխատանքները նույնպես նախատեսվում են օրվա ռեժիմով:

Ճամբարի (ջոկատի) ղեկավարը.

  • իրականացնում է սովորողների ամենօրյա հաշվառում, ծնողներին տեղեկացնում բացակայությունների և ուշացումների մասին,
  • սահմանում, կազմակերպում և ղեկավարում է ճամբարականների զբաղվածությունը՝ համաձայն ռեժիմի,
  • ճամբարի շրջանակում պատասխանատու է սովորողների անվտանգության և հիգիենայի համար,
  • սահմանում է ճամբարականին ներկայացվող պահանջները և գործունեության առանձին տեսակների կազմակերպման համար պահանջները,
  • կազմակերպում է ճամբարային կյանքի լուսաբանումը mskh.am-ում:

Ճամբարականը (ծնողը) իր բացակայության մասին նախօրոք տեղեկացնում է ճամբարի ղեկավարին կամ դպրոցի գրասենյակի ղեկավարին:

Հավելված 2

Ամառային ճամբար

5-12 տարեկան երեխաների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  • Բացօթյա լողափ, մանկական լողավազան,
  • մարմնամարզական խաղեր, երաժշտություն, պար,
  • շախմատ, սեղանի թենիս,
  • ուսուցողական մեդիախաղեր,
  • ընթերցանություն, կինոդիտում,
  • անգլերեն, համակարգչային ծրագրեր,
  • էլեկտրոնային գրատախտակ,
  • բնագիտություն, բուսաբուծություն,
  • ճամփորդություններ,
  • նախաճաշ, ճաշ,
  • անվտանգ, խնամված միջավայր:

Հասցեն`    

Հեռախոս

e-mail:

                        Կրթահամալիրի տնօրեն`                 Ա. Բլեյան