• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարևներ Ստամբուլից

Ողջույն, սիրելի ընթերցող։ Արդեն մեկ օր է Ստամբուլում ենք՝ Տատյան վարժարանի հրավերով։ Մեզ համար շատ ջերմ ընդունելություն են կազմակերպել, բոլորը շատ սիրալիր են։ Սովորողներն իրենց նոր ընտանիքներում լավ էին զգում։ Ծանոթացել էին, ընկերացել, իսկ ծնողներին արդեն մայրիկով են դիմում։ Քանի որ այսօր կիրակի է, մեր օրը անցկացրինք քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Պոլոնեզգոյ կոչվող հանգստյան վայրում։ Տեղն ամբողջությամբ կանաչի մեջ էր՝ կտրված աղմուկից։ Այստեղ ներկա էին և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ երեխաները։ Շատ հետաքրքիր միջավայր էր, հաճելի մթնոլորտ։ Ջերմ զրույցներ ունեցանք, քննարկումներ կլոր սեղանի շուրջ, խաղացինք տարբեր խաղեր, կազմակերպեցինք ազգային պարի ու պարերգի ուսուցում։