ՀՐԱՄԱՆ
25․01.2018թ.
Աշտարակի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան և Օհանավանի միջնակարգ դպրոցների սովորողների ու դասավանդողների խումբը (հավելված 1) 2018թ. հունվարի 26-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու Հակաբացիլ ծես. «Իսկական հարսանիք Ագարակում» ուսումնական նախագծին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության պատասխանատուներ ճանաչել․
- Ոսկեհատի խմբի՝ Կիմա Ստեփանյանին, Լուսինե Սարգսյանին և Ավագ դպրոցի սովորողների նախագծային խմբին.
- Օհանավանի խմբի՝ Մարինե Մխիթարյանին, Գոհար Եղոյանին և Միջին դպրոցի սովորողների նախագծային խմբին․
- ընդունել ի գիտություն կազմակերպիչների ներկայացրած ընդունելության նախագծերը (հավելված 2, 3).
- ճաշը` 500-ական դրամի չափով, կազմակերպել Արևելյան դպրոցում․
- ճամբարի, ընդունելության ծրագրի լուսաբանումը ճամբարականների համար ուսումնական աշխատանք է. պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան, Կիմա Ստեփանյան, Գոհար Եղոյան, Մարինե Մխիթարյան, նախագծային խմբերի սովորողներ․
- հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան