ՀՐԱՄԱՆ
17․01.2018թ.
«Ուսումնական Գյումրի» նախագծի շրջանակներում Գյումրու պատմամշակութային հուշարձաններին, նրանց պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին, ավանդապատումներին ծանոթանալու նպատակով կազմակերպել Քոլեջի ուսանողների երկօրյա ուսումնական ճամփորդությունը Գյումրի: Այդ նպատակով.
- հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
- խմբի ղեկավարներ նշանակել Անահիտ Մելքոնյանին, Գայանե Թերզյանին և Վարդուհի Պետրոսյանին.
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
- խմբի մեկնումը Գյումրի` հունվարի 19-ին, ժամը 8:00, գնացքով, վերադարձը՝ հունվարի 20-ին, ժամը՝ մինչև 20:00.
- սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Քոլեջի ուսանողներ Անահիտ Ղևոնդյանի, Աշոտ Շաբոյանի և Գյումրիի թիվ 32 դպրոցի սովորողների տներում․
- Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
- հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա․ Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Միքայել Առաքելյան - 12-րդ դասարան
- Գաբրիելյան Գոհար - Քոլեջ, երրորդ կուրս
- Հարությունյան Պայծառ - Քոլեջ, երկրորդ կուրս
- Կիրակոսյան Սուսաննա - Քոլեջ, երկրորդ կուրս
- Աղամալյան Աննա - Քոլեջ, առաջին կուրս
- Շամոյան Միլենա - Քոլեջ, առաջին կուրս
- Շամոյան Անժելա - Քոլեջ, առաջին կուրս
- Սուլյան Մարիանա - Քոլեջ, առաջին կուրս
- Գրիգորյան Վլադ - Քոլեջ, երկրորդ կուրս
- Ղևոնդյան Անահիտ - Քոլեջ, առաջին կուրս
- Շաբոյան Աշոտ - Քոլեջ, առաջին կուրս
- Սերգեյան Անուշիկ - Քոլեջ, առաջին կուրս
- Պետրոսյան Անի - Ապագա ուսանող
- Եղիազարյան Անի - Ապագա ուսանող
- Թերզյան Օվսաննա - տատիկ
Հավելված 2
Ծրագիր
Օր 1
Մեկնում երկաթուղային կայարանից - 8:00
Ժամանում Գյումրի - 11:00
Այցելություն Գյումրիի թիվ 32 դպրոց - 11:30-13:00 ծանոթացում դպրոցի սովորողների հետ, կրթահամալիրի ծեսերի ներկայացում, միասնական երգերի կատարում:
Տեղավորում, հանգիստ, ճաշ - 13:00-15:00
Ծանոթացում պատմական Գյումրու հետ «Կումայրի» արգելոց-թանգարան - 15:00-18:00:
Թափառումներ գիշերային Գյումրիում:
Օրվա ամփոփում, լուսաբանում:
Օր 2
Վերկաց, նախաճաշ:
Գյումրեցիների հետ միասին քայլարշավ դեպի «Յոթ վերք» եկեղեցի և «Ամենափրկիչ» մայր տաճար:
Պտույտ Աբովյան փողոցով. Սուրբ Նշան եկեղեցի, Սահականուշյան օրիորդաց դպրոց:
Կլոր սեղան-քննարկում դպրոցում:
Պտույտ Վարպետաց փողոցով:
Ճաշ, իրերի հավաքում:
Վերադարձ Երևան գնացքով - 18:00: