• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման դասընթացի հրավեր

Նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակներին, երաժշտության դաստիարակներին, մանկավարժներին, վարիչներին, նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություն իրականացնողներին, նախադպրոցական հաստատություններում աշխատել ցանկացողներին հրավիրում ենք դեկտեմբերի 4-8-ը կրթահամալիրում մասնակցելու վերապատրաստման դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրին, նախադպրոցական գործող խմբերում իրականացվող աշխատանքային նախագծերին, կմասնակցեն լողի, հեծանվի պարապմունքների։ 

Մասնակցության գրանցումը կատարվում է [email protected] հասցեին ուղարկված անհատական հայտով և/կամ ուսումնական հաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության ներկայացրած ցուցակով։

Կրթահամալիրում մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ անհատական թվային միջոցով (ներբուք, նեթբուք), մարզական՝ մարզահագուստով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 043 17 56 98
 

Վերապատրաստման ծրագիրը