• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր մասնագիտություններ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական Քոլեջում

Հրավիրում ենք մասնագիտական կրթություն ստանալու կրթահամալիրի պետական Քոլեջում նաև նոր լիցենզավորված հետևյալ մասնագիտություններով.

  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ. ուսման տևողությունը՝ հիմնական կրթության հիմքով՝ 4,  միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի.
  • Զբոսաշրջություն. ուսման տևողությունը՝ հիմնական կրթության հիմքով՝ 3,  միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի.
  • Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում. ուսման տևողությունը՝ հիմնական կրթության հիմքով՝ 4,  միջնակարգ կրթության հիմքով՝ 3 տարի.
  • Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում. ուսման տևողությունը՝ հիմնական կրթության հիմքով՝ 3,  միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի։

Արտադրությամբ ուսուցում։ Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով, կրթական փոխանակումների կացարաններով։
Ընդունելության քննություն չկա։
Քոլեջի շրջանավարտների համար առանց ընդունելության քննությունների պետական, հավատարմագրված, լիցենզավորված բուհերի 2-րդ, 3-րդ կուրս ընդունվելու հնարավորություն։
Քոլեջի ընդունելության ամբողջական հայտարարությանը, մյուս մասնագիտություններին, ընդունելության պայմաններին կարող եք ծանոթանալ հղումով:
Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (094) 132026, գրեք [email protected] հասցեով։

Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի