ՀՐԱՄԱՆ
15․05.2017թ.
Կրթահամալիրի դասավանդող Լուսինե Բուշին թույլատրել 2017թ. Մայիսի 16-ին, ժամը՝ 12.00-ից, «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում (0010, ՀՀ, Երևան, Մ. Խորենացու փող., 15) մասնակցել Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5 ամյակին նվիրված համաժողովին։ Այդ ժամերին նրա բացակայությունը համարել հարգելի՝ պահպանելով աշխատավարձը։
Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին՝ կազմակերպել Լուսինե Բուշի փոխարինումը:
Հիմք՝ ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի հրավերը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան