• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական սկիզբ

Այսօր Մեդիա կենտրոնում Ժամը 16:00-ին ավագ դպրոցներում իրականացվող  ծրագրերի շնորհանդեսն էր: Ներկա էին մեր կրթահամալիրի սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, համայնքի տարբեր դպրոցների տնօրեններ, քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներ և այլ հետաքրքրվող անձինք:

Ավագ դպրոց-վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները ներկայացրին ավագ դպրոցների խորացված ուսուցման իրենց ծրագրերը, Արհեստների ավագ դպրոցի սովորողները` արտադրությամբ ուսուցման ծրագրերը: Ներկաներին հետաքրքիր էր, թե ինչպիսի արդյունք կարող է տալ ուսուցումը, երբ սովորողը կողմնորոշված է, այն գործունեության միջոցով է, սովորողները հնարավորություն են ունենում իրենց գիտելիքները լրացնել մասնագիտական փորձառությամբ տարբեր կազմակերպություններում, կարողանում են կոնկրետ ծառայություններ մատուցել, նախագծեր իրականացնել:

Հյուրերը ծանոթացան նաև «Անհատական համակարգիչ-դասընկեր» միջազգային ծրագրի դասարանի կազմակերպմանը, արդյունքներին, դասարանում էլեկտրոնային գրիչների կիրառմանը: Ցուցադրվեցին սովորողների ստեղծած ուսումնական նյութեր:

Միջոցառումը շատ լավ անցավ: Այն հետաքրքիր կլիներ նաև այլ հիմնական դպրոցի շրջանավարտներին, եթե ներկա լինեին և ծանոթանային մեր կրթական միջավայրին: 

Արաքսյա Գևորգյան, 11-րդ դասարան