• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատիվ ունենք տեղեկացնելու և հրավիրելու

ՏՀՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների 2011թ. մրցանակաբաշխության հանձնաժողովը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինությունը տեղեկացնում են, որ 2011թ. մայիսի 24-ին` ժամը 15.00,  կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահում հանձնաժողովը հանդիպում է 2011թ. մրցանակի հավակնորդ հանրակրթական հաստատությունների 10-11-րդ դասարանների սովորողների,  նրանց ուսուցիչների և մրցանակաբաշխությամբ հետաքրքրված անձանց, լրագրողների հետ: Մրցանակաբաշխությանը մասնակցում են Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, «Քվանտ» վարժարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի, Ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի, ԵՊՀ-ին կից ֆիզմաթ դպրոցի, Գյումրիի «Ֆոտո» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի մրցանակային պահանջներին բավարարող սովորողները:

Հավաքի ընթացքում հանձնաժողովը կներկայացնի մրցանակաբաշխության կարգը, մրցանակակիրների ընտրության չափանիշները, կպատասխանի ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հրավիրում ենք:

Հասցե` ՀԱԶ Բ-1թ., Ա. Բաբաջանյան 25: Հեռախոս` 74.11.12