• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

...Եվս մեկ շախմատային հաղթանակ

 

      Այսօր Լիբանանում Ռուսաստանի դեսպանատան կողմից կազմակերպվել էր, Մեծ հաղթանակին նվիրված, շախմատի բաց առաջնություն: Այս մրցույթին մասնակցում էին տարբեր ազգի 8-16 տարեկան երեխաներ: Առաջնությանը մասնակցում էր նաև իմ եղբայրը` Դավիթը: Դժվար էր առաջ գնալը, ուժեղ էին բոլոր մասնակիցները, բայց եղբայրս առաջ էր գնում: Արդեն նա խաղացել է 4 խաղ և չունի ոչ մի պարտություն: Պետք է խաղա Լիբանանի չեմպիոնի հետ: Խաղը, իհարկե, դժվար էր: Ես շախմատ խաղալ չգիտեմ, բայց եղբորս խաղին հետևողների հուզված դեմքերից երևում էր, որ լարված խաղ է: Վերջապես հայտնեցին արդյունքները: Եղբայրս Լիբանանի չեմպիոնին հաղթեց, գրավեց առաջին տեղը և նվաճեց գավաթը: Շնորհավո՜ր: