• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սյուի մականունով ամերիկյան հսկայական կատուն դարձել է Գիննեսի գրքի հերոս

Միջին դպրոց
Ռուսերենի թարգմանչական խումբ

Մեն-կուն տեսակի կատուն հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում: Բեղավոր հսկան տերերի հետ ապրում է ԱՄՆ-ի Ռինո քաղաքում: Գիննեսի ռեկորդների գրքի գործակալները պաշտոնապես գրանցեցին նրան որպես աշխարհի ամենաերկար կատու:
Երբ մասնագետները չափեցին կենդանուն, նրանք զարմացած և ապշած էին, քանի որ երբեք այսպիսի հսկայի չէին անդիպել: Նրա երկարությունը պոչից մինչև քիթ 123սմ Է: medinfo.ua կայքը նշում է, որ Ռեկորդակրի տերերը դիմել են Գիննեսի ռեկորդների գրքին, որովհետև երբ հյուրերը և բարեկամները ծանոթանում էին կատվի հետ, շատ էին զարմանում նրա չափսերից:
Սյուին այդ ընտանիքում մեն- կյուի ցեղատեսակի միակ կատուն չէ: Խեդրիսյոնները այդ ցեղատեսակի հինգ կատու են պահում, բայց միայն այս մեկը կարող է պարծենալ իրոք որ մեծ չափերով:
Նշենք, որ մեն-կուն ցեղատեսակի կատուները համարվում են կատվազգիներից ամենախոշորները, նրանք մեծոսկր մարմին ունեն, զանգվածեղ գլուխ, իսկ ականջներին` մազմզուկներ:
Այդ կատուների տերերը պնդում են, որ չնայած չափերին, նրանք շատ խաղաղասեր են, և իրենց վարքով ավելի նման են շների:
Մի կատու էլ շուտով կհայտնվի Գիննեսի ռեկորդների գրքում իր ամենաբարձր մլավոցով: Նորգենտոնյան քոլեջի ներկայացուցիչները համարում են, որ Սմուկիի «երգեցողությունն» իր հնչեղությամբ կարելի է համեմատել խոտհնձիչի, ֆենի կամ նույնիսկ ձեզանից1.5 կիլոմետր հեռավորության վրա վայրէջք կատարող Բոինգ747-ի հետ:
12 տարեկան կատվի տիրուհի Ռուտ Ադամսը ծնունդով Պիսորդից է (Նորտգեմպտոն): Նա իր քոլեջից հատուկ ձայնագրիչ է վերցրել, որ ձայնագրի սիրելի կենդանու մլավոցը: Ինչպես գրում է science.ua-ը, քոլեջի ղեկավաները մեծ էնտուզիազմով արձագանքեցին նրա խնդրանքին: Նրաք ոչ միայն տրամադրեցին անհրաժեշտ գործիքը, այլ նաև օգնելու ուղարկեցին ձայնագրման սարքերի մասնագետներին:
Տնային պայմաններում հնչյունները, որ արձակում է կատուն, հասնում է 73 դեցիբելի, որը 16 անգամ բարձր է, քան մյուս կատուների մլավոցը: Սմոկին կհայտնվի արդյոք Գիննեսի ռեկորդների գրքում, մենք կիմանանք մոտ ժամանակներում:

Ղեկավար՝ Մանուշակ Չորեկյան
Հասմիկ Ղազարյան