Նկարագրություն:
Հավուց Թառը վանական համալիր է, ճարտարապետական հուշարձան, որը գտնվում է Գառնիից արևելք՝ Ազատ գետի ձախ ափին՝ լեռան գագաթին։ Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից մեկը։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013-ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ., ավերվել է 1679 թվականին երկրաշարժից։ Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև է, արտաքուստ ուղղանկյուն: Կարմրավուն տուֆով շարված պատերը հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Քիչ հեռու կա երկու մատուռ, որոնք ևս կիսավեր են: