• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան 6-րդ հավաքը մեկնարկեց

 Այսօր մայիսյան 6-րդ հավաքի առաջին օրն է: Դպրոց-պարտեզում  առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո սկսվեցին բաց պարապմունքները: Ամենուր աշխուժություն է: Մենք արդեն հյուրեր էլ ունենք: Մի տեղ մեդիաերաժշտություն է, մի  այլ տեղ մեդիահայրենագիտության դաս է, լրագրողների մի խումբ հարցազրույցներ է վերցնում հյուրերից և դասավանդողներից, մի այլ խումբ էլ օրվա ֆիլմն է պատրաստում: Մի մեծ տոն ևս` այսօր մեր շատ սիրելի ամենահայրենագետ  ընկեր Իվետայի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք  ընկեր Իվետային և  մաղթում ամենալավն ու բարին: