• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստվում են` որպես վերապատրաստող

Այսօր կրթահամալիրի հյուրերը ուսուցիչներ, ուսմասվարներ և տնօրեններ էին, ովքեր եկել էին Արմավիրի մարզի տարբեր համայնքներից: Նրանք վերապատրաստվում են` որպես վերապատրաստողներ, և այցելել են մեզ, քանի որ ցանկանում են ծանոթանալ մեր կրթությանը, տեխնոլոգիաների կիրառմանը:

Մենք մեր հյուրերին ուղեկցեցինք դեպի Նոր դպրոց: Նոր դպրոցում մեզ դիմավորեցին մեծ ուրախությամբ, և հյուրերի հետ միասին շրջեցինք դասասենյակներով: Հյուրերը, տեսնելով  Լուսինե Փաշայանի դասարանը, զարմացած էին մնացել (այսքան փոքր տարիքի երեխաներ ու այդքան շատ համակարգչային հմտություններ): Նոր դպրոցի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը պատմեց դպրոցի ուսումնական պարապմունքների և առավոտյան ընդհանուր պարապմունքի մասին: Հյուրերը հիացած էին:

Նոր դպրոցից եկան Միջին դպրոց: Այստեղ էլ ոգևորվեցին` տեսնելով մեր գրադարանի հնարավորությունները, համակարգչային կենտրոններն ու բնագիտական փորձասենյակների հագեցվածությունը:

Ծանոթացան կայքին, թվային գրադարանի ստեղծման աշխատանքներին և հասկացան, որ կա մեդիա` կա կրթություն...

Կարծում եմ, որ այցելությունը կրթահամալիր մեր հյուրերին օգտակար եղավ: Ինչպես նրանց հետ շրջելը` մեզ: