Սեպտեմբերի 4-ին մեկնարկելու է «Հայաստանի ջրվեժները» բաց նախագիծը: Կարող են միանալ բոլոր ցանկացողները, ակտիվ հանգստի սիրահարները, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն բնության և ազգագրության նկատմամբ: Մեր ցանկացած ճանապարհորդություն սովորաբար վերածվում է արկածներով և բազում բացահայտումներով լի ուխտագնացության, որի նպատակն է ճանաչել Հայաստանը, մոտ լինել բնությանը, լիցքավորվել բնության կենսական ուժով և միևնույն ժամանակ չվնասել բնությունը: