• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սինոպսիս» ընկերությունը կրկին կրթահամալիրում է

Ինչպես գիտեք, մեր կրթահամալիրը համագործակցում է «Սինոպսիս» ընկերության հետ, և այսօր նրա ներկայացուցիչները`  Համլետն ու Աննան, այցելել էին մեզ: Նրանք  6-րդ լսարանում անցկացրին վարպետաց դաս: Դասին ներկա էին  կրթահամալիրի էլեկտրոնիկայի-ծրագրավորմանխորացված ուսուցման սովորողները: Վարպետաց դասը հիմնականում չիպի մասին էր ( ինչպես են ստանում չիպը, չիպի կարևորությունը մեր կյանքում): Մեր աշակերտներն էլ ներկայացրին իրենց պատրաստած նյութը, որն ի դեպ մայիսի 13-ին ներկայացնելու են Վրաստանում` տեխնիկական ստեղծագործության միջազգային օլիմպիադայում:

Քանի որ մեզ շատ հետաքրքիր էր Համլետի և Աննայի անցած  ուսումնական ճանապարհը, նրանք պատմեցին իրենց  հաջողությունների մասին և մի շարք խորհուրդներ տվեցին մեր ապագա ծրագրավորողներին ու «էլեկտրոնշիկներին»: Մենք նաև իմացանք, որ Համլետը ՀՀ նախագահի  մրցանակակիր է: Այս տարի այդ մրցանակը հասանելի է լինելու նաև մեզ` կրթահամալիրցիներիս:

Դասն ավարտվելուց հետո  մենք հյուրերի հետ շրջեցինք կրթահամալիրում. նրանք, տեսնելով կրթահամալիրի  հարստությունները (դասասենյակները, ջերմոցը, մարմնամարզության սրահը, բնագետների սենյակը, գրադարանը և այլն), ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ սովորելու դպրոցում, բայց այս անգամ` մեր կրթահամալիրում: Մեր հյուրերը կրթահամալիրին տվեցին իրենց գրքույկները, ներկայացրին իրենց կայքը,  որտեղ  ավելի մանրամասն է ներկայացված իրենց կազմակերպությունը:  Այս հանդիպումը առիթ դարձավ, որ ամառային  ճամբարի օրերին կրթահամալիրի սովորողները այցելեն «Սինոպսիս» ընկերություն: