• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուրբաթօրյա շնորհանդեսին... բացակա էինք

Մայիսի 6-ին, 15:30 ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում կազմակերպվեց «Երևան. գիտության փառատոն-2010» ամփոփիչ շնորհանդեսը, որի նպատակն էր ներկայացնել փառատոնի դասերը, ձեռքբերումները, հետագա պլանները:

Հոկտեմբերի 5-8-ը Հայաստանում առաջին անգամ անցկացված «Երևան. գիտության փառատոն-2010» շրջանակներում կազմակերպվել էին ցուցահանդեսներ, այցելություններ թանգարաններ և ՀՀ առաջատար գիտական կազմակերպութուններ, հանդիպումներ հանրահայտ գիտնականների հետ, կլոր սեղաններ, գիտական արդյունքների և արվեստի նմուշների ցուցադրություններ և այլն:

Փառատոնի 4-օրյա միջոցառումներին մասնակցել էին շուրջ 4000 մարդ, այդ թվում` թանգարանների այցելություններին` 2500 մարդ, մեծամասնությունը` ուսանողներ և դպրոցականներ:

«Երևան. գիտության փառատոն-2010» մասնակիցների թվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Այսօր փառատոնի ամենամեծ արդյունքը համարվեց հասարակության տարբեր խմբերի մեծ ակտիվությունը: Ամփոփիչ հաշվետվության իր ելույթում ԿԳՆԳիտության պետական կոմիտեի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործընթացի միջազգային փորձագետ, ՀՀ համակարգող, ԿԳՆ բնապահպանական կրթական հարցերի համակարգող Գայանե Պողոսյանը փաստեց մամուլի արձագանքները, ԱՄՆ-ի արձագանքները մասնակիցների ներկայացումները` որպես փառատոնի վերաբերյալ առողջ քննարկում: Ապա որպես ակնկալիք ներկայացրեց, որ կբարձրանա հանրության հետաքրքրությունը գիտության նկատմամբ Հայաստանը կմիանա գիտության փառատոնների միջազգային շարժմանը, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ համաշխարհային գիտական նվաճումներին` փորձի փոխանակման միջոցով, հաստատել նոր կապեր, հայրենի գիտության նվաճումները ցուցադրել տարբեր երկրներում փառատոնը կդառնա ավանդական և գիտության բարեկամների թիվը տարեցտարի կավելանա:

Որպես հաջորդ (հոկտեմբեր, 2012թ.)փառատոնի առաջարկություն ներկայացվեց հաջորդ փառատոնի ձևաչափը (Գայանե Պողոսյան, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն), «Ջուրը և քիմիան-2011թ.» UNESCO ծրագիրը (Լիլիթ Գրիգորյան, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն), «Էկոտուր» մրցույթը (Գ. Առաքելյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր):

Վերջում հանձնվեցին վկայականներ և կատալոգներ: