Նկարագրություն:
Այսօր՝ ճամբարային առաջին օրը, մենք մեր ջոկատով աշխատեցինք Ավագ դպրոցի վարդանոցում, ջրեցինք, խնամեցինք թփերը, հավաքեցինք թափված աղբը: Գործն արագ արեցինք, հետո զմայլվեցինք գույնզգույն վարդերով, լուսանկարվեցինք, դույլերը տեղը դրեցինք ու հիմա պատրաստվում ենք իջնել Անտիվիրուս Կոմիտաս նախագծի փորձին: Նյութը՝ Մարիա Պախուցկայայի, 8-րդ դասարան: