• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղը խաղ է մնում, բայց միայն դաշտում

Այսօր կրթահամալիր էին եկել «Անանիա Շիրակացի» ճեմարանի սաները: Նրանք եկել էին մեզ հետ ընկերական բասկետբոլի խաղ անցկացնելու: Սկզբում մենք` աղջիկներս, սկսեցինք խաղալ: Առաջին անգամ էինք խաղում ճեմարանի սաների հետ:

Տիրում էր ընկերական մթնոլորտ,և երկրպագուները երկու թիմերին էլ հավասարապես էին երկրպագում: Աղջիկների խաղում կրթահամալիրցիներս հաղթեցինք ճեմարանի սաներին:

Մեր խաղին հաջորդեց տղաների խաղը, ովքեր ավելի պատրաստված և պրոֆեսիոնալ էին խաղում: Տղաների խաղն էլ ավարտվեց հօգուտ ճեմարանցիների:

Եղավ իսկական ընկերական խաղ, քանի որ յուրաքանչյուր դպրոց ունեցավ իր հաղթանակը: