• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մի վարպետության դաս

Վիկա Մարկոսյան

 

 

Այս անգամ էլ կրթահամալիրում երաժշտության վարպետության դասն էր: Դասը վարում էր երաժշտության ուսուցչուհի տիկին Մարինեն: Դասին մասնակցում էին նաև երեխաներ, որոնց շնորհիվ դասը դառնում էր ավելի հետաքրքիր: Տիկին Մարինեն ասաց, որ իրենք հենց այդ մեթոդով էլ անցնում են երաժշտություն: Էլի երեխաներն անկեղծ էին ու ոչ մի ցուցադրական գործողություն չէին անում (համենայն դեպս` ինձ այդպես թվաց): Մեծերն ու երեխաները երգում էին` միևնույն ժամանակ ինչ-որ բան սովորելով: Չնայած երգելու իմ կարողություններով առանձնապես չեմ փայլում, բայց ինձ շատ հետաքրքիր էր: Այն տևեց մոտ  մեկ ժամ, բայց անցավ շատ հետաքրքիր ու հաճելի:  Հույս ունեմ` էլի կլինեն այսպիսի հետաքրքիր դասեր: