• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինար էր նաև Գեղարվեստի դպրոցում

Մերի Մկրտումյան
Լուսանկարեց Էմիլ Սիլանյանը

Ես այսօր գնացել էի Գեղարվեստի դպրոց` սեմինարի:Նախ` ասեմ, որ սեմինարը շատ հետաքրքիր անցավ, մենք խոսեցինք տարբեր թեմաներից:Խոսում էինք  տեսաֆիլմերից , ձայնագրություններից... Մեզ ասում էին , թե գիրք չենք կարդում , որովհետև գիրքն այնքան հետաքրքիր չէ, ինչքան համակարգիչը: Իսկ հատկապես Գեղարվեստի սովորողներին ասում էին, որ նրանք  պետք է պատկերի միջոցով հասկացնեն այն ամենը, ինչ ցանկանում են արտահայատել: Խոսեցինք Մելսի գործերից: Մելսն իր գործերում նկարում է ամեն ինչ, այսինքն` այն, ինչը  խոսքով կասեր:

Մենք կարող ենք անել մի բան , բայց հետո վերադառնալ հետ և մեզ հարց տալ` ինչու այդպես արեցինք , և սկսում ենք երկար ժամանակ մտածել: Երբ հաշվետվության ժամանակն է գալիս, և դա կարող է քո հինգերորդ կամ չգիտեմ որերորդ հաշվետվությունը լինել,  դու նայում ես քո առաջվա արած գործերը և հասկանում, որ առաջ այնպես էիր մտածում, իսկ հիմա` այսպես:

Եթե մեդիան  չլինի,  ուղղակի ոչ կրթություն կլինի և ոչ էլ մեր կյանքը: