• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկեց «Եռօրյա ճամբար Լոռիում» հայրենագիտական նախագիծը

Այսօր մեկնարկեց «Եռօրյա ճամբար Լոռիում» նախագիծը։ Բոլորի մտավախությունը կապված էր եղանակի հետ, բայց ամեն ինչ բարեհաջող էր։ Պայծառ, արևոտ օր, բարձր տրամադրություն։ Առաջին կանգառը Ապարանում էր, այնուհետև Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին, որից հետո հասանք Վանաձոր։ Տեղավորեցինք մեր իրերը, ճաշեցինք ու կազմակերպեցինք քայլարշավ դեպի Թթուջուր։ Զբոսնեցինք Վանաձորում, երեկոյան ընթրեցինք, նշեցինք արշավային ծնունդ, հիմա հանգստի ժամն է։