• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Զանգակ»-ի գրապահարան-տնակի՝ այս շաբաթվա պատասխանատու գործընկերոջս՝ Արմենի լուսաբանումը շրջիկ գրադարանի այցի և մեր հյուրընկալության մասին

 Այսօր մեր երկարօրյայի ուսուցիչ ընկեր Վանուհին և մեր դասվարը՝ ընկեր Հասմիկը, մեր դասարան բերեցին «Զանգակ»-ի գրքերը և բաժանեցին մեր դասարանի երեխաներին: Բոլորս շատ ուրախացանք: Տնակը շատ գեղեցիկ ու հետաքրքիր էր: Ընկեր Վանուհին ասաց, որ այդ գրքերի համար հատուկ պայմաններ կան, որոնք են՝ գիրքը չվնասել, գիրքը երկու օրից վերադարձնել և գրել մեր կարծիքը այդ գրքի մասին: Ես օգնելու եմ ընկեր Վանուհուն պատասխանատվության հարցում. այսօր արդեն երկուսս էլ մեր համակարգիչներում գրել ենք՝ ովքեր ինչ գիրք են վերցրել, ես իմ կազմած ցուցակն ուղարկել եմ ընկեր Վանուհուն: Մեկ շաբաթ հետո շրջիկ գրադարանն անցնելու է 2-2 դասարան և մնացած դասարաններ, իսկ մեկ ամսից այն շրջելու է կրթահամալիրի մյուս դպրոցներում
2-1 դասարան Արմեն Ուլիխանյան

Աղբյուրը