• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի օրեր

Նպատակը

  1. Ուշադրությունը կենտրոնացնել փոքր ժողովուրդների խնդիրների, մասնավորապես իրենց մայրենի լեզուն պահպանելու վրա.
  2. Շոշափել հայերենի տարբեր շերտերը.
  3. Բարձրացնել հայերենի նկատմամբ հարգանքը։

Ակտիվության ձևերը

  1. Ֆլեշմոբ, սմարթմոբ (ամենատարածված արտահայտությունները՝ ամենաքիչ գործածվող լեզուներով և Հայաստանի տարածքում ապրող փոքրամասնությունների լեզուներով, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին)
  2. Հոդվածներ
  3. Լրաքաղ
  4. «Կլոր սեղան»-քննարկումներ
  5. Վարպետության դասեր
  6. Ռադիոնյութեր

Թեմաները

  1. Ազգային փոքրամասնությունները Հայաստանում
  2. Հայերենը՝ մտածողության ձև
  3. Ազգային լեզու և համացանցային լեզու
  4. Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում
  5. Դասակա՞ն, թե՞ ժամանակակից ուղղագրություն. գրությունից ինչ է շահում կամ կորցնում լեզուն
  6. Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
  7. Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (պատմական ակնարկ)
  8. Դարձվածքների, շրջասությունների ու թևավոր խոսքերի առաջացման աղբյուրները։
  9. Տարբեր հեղինակների, մասնավորապես՝ Տերյանի, Թումանյանի, Չարենցի լեզուն (բառապաշարը և ոճը)
  10. Հայերենի բարբառները. պատումներ բարբառներով
  11. Աճառյանի աշխատությունները (թեման և ծավալը՝ մասնակցի ընտրությամբ)։
  12. Այլ թեմաներ։

Աշխատակարգ

Փետրվարի 21՝ Փոքր ժողովուրդները և նրանց մայրենի լեզուն (Մայրենի լեզվի տոնի առթիվ ռադիոհաղորդում, սմարթ մոբ)
Փետրվարի 22-մարտի 7՝ հոդվածների թողարկում, ֆլեշ մոբի կազմակերպում, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում։
Մարտի 1-5՝ վարպետության դասեր, լրաքաղ
Մարտի 7-ին՝ Հայոց լեզվի օր։