• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշտության համաձայնագրի բովանդակությունն ընդլայնվում է․․․

Սույն թվականի նոյեմբերի 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանում տեղի ունեցավ Վ. Թոքմաջյանի հայցն ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի՝  29.06.2015թ-ի ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատավարության 3-րդ նիստը, որի հետաձգման համար բավարար հիմք էր հանդիսացել կողմերի միջնորդությունը։ 
Դատավարության ընթացքում պատասխանող Գևորգ Հակոբյանը հրապարակեց հաշտության համաձայնագրի՝ իր կողմից առաջարկվող տեքստը։ Հայցվոր Վահրամ Թոքմաջյանն օրենքով սահմանված կարգով դատարանին ներկայացրեց իր առարկությունները։ Դատական նիստի ընթացքում ծավալվեց բավականին բովանդակալից քննարկում, որին հայցվոր և պատասխանող կողմերից զատ մասնակցեցին նաև նիստին ներկա գտնվողները։ Քննարկման ժամանակ ի հայտ եկան նոր փաստեր, որի արդյունքում  կողմերը ցանկություն հայտնեցին մի շարք նոր դրույթներ ներառել հաշտության  համաձայնագրում։ 
Կողմերը հանդես եկան դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ հիմք ընդունելով հաշտության համաձայնագրի տեքստը ընդլայնելու մասին կողմերի հիմնավորումը։

Դատարանը որոշեց․
հաջորդ դատական նիստի օր նշանակել 26․11․2015թ․ ժամը 15։30-ին (Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահ):

Դատավոր՝ Վ․ Գաբրիելյան