• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առակ մեղքի մասին

Ռուսալեզու կայքից թարգմանեց
Անուշ Ավետիսյանը. 11-5 դասարան

Ամայության մեջ մի սուրբ էր ապրում: Ապրում էր առանց մեղքի ու առավոտից գիշեր աղոթում էր Աստծուն: Բայց մշտապես, ամեն գիշեր նրա մոտ էր գալիս սատանան ու համոզում, որ մեղք գործի. սրբին հանգիստ չէր տալիս:
Մի անգամ էլ գալիս է ու ասում.
- Սո´ւրբ, ես էլ քեզ մոտ չեմ գա, եթե միայն մի մեղք գործես: Ընտրի´ր. կա´մ  մարդ ես սպանում, կա´մ քնում մի կնոջ հետ, կա´մ հարբում:
Սուրբն ընկնում է մտքերի մեջ: Նա մտածում է. «Մարդ սպանելը սարսափելի մեղք է: Ո´չ, ես դա չեմ անի: Քնել կնոջ հետ… Բայց ես մաքուր եմ և երբեք կին չեմ ճանաչել: Հարբել…Կարծես` ամենաչնչին մեղքն է: Կարելի է և մի անգամ դա անել»:
Եվ ասում է սատանային.
- Լավ, ես ընդունում եմ քո պայմանները: Ես կհարբեմ, ու դու էլ ինձ մոտ չես գա:
-Համաձայն եմ,- ասում է սատանան ու անհետանում:
Սուրբը գալիս է քաղաք, վաճառում իր ձեռագործները և գնում պանդոկ, որտեղ էլ մի լավ հարբում է: Մի կնոջ է հավանում և քնում հետը: Շուտով գալիս է կնոջ ամուսինը, նրանք կռվում են, և կռվի ժամանակ սուրբը սպանում է ամուսնուն: 
Այսպիսով՝ սուրբը գործում է բոլոր երեք մեղքերը, իսկ սատանան ծիծաղում է նրա վրա:
Եզրակացություն. մի´ հավատացեք սատանաներին. միևնույն է` կխաբեն: