ՀՐԱՄԱՆ N 15-502
16.09.2015թ.
Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը՝ համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի առկա ուսուցման 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի լոգոպեդիա մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողների (ցուցակը կցվում է) մանկավարժական պրակտիկան պատշաճ կազմակերպելու համար.
- կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել մանկավարժական աջակցության ուսումնական կենտրոնի ղեկավար Արևիկ Բաբայանին, խմբերի ղեկավարներ՝ Աննա Օհանյանին, Սուսաննա Դավթյանին.
- ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի 2015թ. 2-918 հրամանով պրակտիկայի ղեկավար է նշանակվել Է. Թադևոսյանը, մանկավարժ` Ն. Լոբյանը, հոգեբան` Ս. Ավագյանը:
- փորձառության սկիզբը` 2015թ. սեպտեմբերի 17, ավարտը՝ դեկտեմբերի 25 (շաբաթական մեկ օր՝ հինգշաբթի օրերին).
- խմբերի ղեկավարներին` սահմանված կարգով ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը.
- հանձնարարել Արևիկ Բաբայանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին.
- փորձառության մասնակիցներին՝ սահմանված կարգով ներկայանալ mskh.am-ում, փորձառությունը լուսաբանել, մասնակցել դպրոցի ենթակայքի սպասարկմանը.
- փորձառության ամփոփումը՝ դեկտեմբերի 24-ին՝ Մեդիակենտրոնում.
- հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
- հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Գևորգ Հակոբյանին:
Փորձառության մասնակից ուսանողների ցուցակ
- Միլիտոնյան Տաթևիկ
- Պողոսյան Կարինե
- Հարությունյան Իննա
- Դալաքյան Վարդուհի
- Նազարյան Թամարա
- Վարձելյան Աստղիկ
- Ադիլխանյան Ալինա
- Անուշավանյան Լաուրա
- Մռավյան Լիլիա
- Մռավյան Սուսաննա
- Հարությունյան Անի
- Կարապետյան Էլեոնորա
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան