• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տպավորված եմ...

Նկարագրություն: 
Այս անգամ մեր ուղևորությունը դեպի Ծաղկաձոր էր: Ինչպես միշտ առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և ուղիղ ժամը իննին շարժվեցինք: Ճանապարհը անցավ շատ ուրախ: Տեղ հասնելուն պես հյուրընկալվեցինք մեր համակուրսեցի Վարազդատենց տանը: Նա հիմա ծառայում է բանակում: Մեզ դիմավորեցին նրա ծնողները: Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք Կեչառիսի վանական համալիր, որտեղ հարցազրույց վերցրեցինք տասը տարի առաջ եկեղեցին վերանորոգած վարպետ Մայիսից: Դրանից հետո մեր խմբով զբոսնեցինք Ծաղկաձոր քաղաքում, ծանոթացանք տեղանքին, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ: Երեկոյան ընթրիքից հետո զրուցեցինք Վարոյի ծնողների հետ, իսկ հետո էլի դուրս եկանք քաղաք՝ զբոսնելու: Առավոտյան այցելեցինք Օրբելի եղբայրների թանգարան: Մեզ այնտեղ սպասում էին, տիկին Մելքոնյանը պայմանավորվել էր աշխատակից Լիանա Մելքոնյանի հետ: Նա մեզ պատմեց Օրբելի եղբայրների մասին և վերջում անակնկալ կատարում Օրբելի եղբայրների մոր օժիտի դաշնամուրի վրա: Թանգարանից հետո ուղևորվեցինք դեպի ճոպանուղի: Տղաները գնացին լողավազան: Անցկացրինք երկու անմոռաց օր և ուշ երեկոյան վերադարձանք Երևան: Շնորհակալություն: Սվետլանա Մանգասարյան