• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային հանդիպումներ ինտելեկտուալ քննարկումների շուրջ

Հուլիսի 16-ին՝ ժամը 19.00, ինտելեկտուալ քննարկումների հերթական հավաքն է։ Այսօր քննարկման նյութը Խորխե Լուիս Բորխեսի «Պարացելսի վարդը» նովելն է։ Ստեղծագործությունը մի շարք հարցադրումների առիթ է տալիս ու պատասխանների փունջ է փռում մեր առաջ. ընտրիր՝ որը կուզես, կամ գտիր քո՛ պատասխանը։
Եկեք միասին քննարկենք։ Ստեղծագործությունը որքան բովանդակալից է, նույնքան կարճ է։ Եթե մեկ անգամ կարդալը բավարար է, կարող եք կարդալ տեղում՝ քննարկումից անմիջապես առաջ։

Սիրով սպասում եմ բոլոր հետաքրքրվածներին։

Հանդիպման վայրը՝ Մեդիակենտրոն։