• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրադարանավարների վերապատրաստումներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը սկսում է գրադարանավարների վերապատրաստումներ, ուղղված գրադարանային աշխատանքի ժամանակակից կազմակերպմանը:

Հրավիրում ենք մասնակցելու աշխատանքային իրական գործունեության, որի արդյունքում գրադարանավարը կկարողանա.

  • Կիրառել մեդիան գրադարանային դաշտում
  • Ստեղծել գրադարանային հարմարավետ միջավայր
  • Տիրապետել թվային գիրք ստեղծելու ծրագրերի
  • Ձեռք բերել հանրային կապեր(համալրում)
  • Իրագործել նախագծեր, որոնք կնպաստեն գրադարանի զարգացմանը
  • Ստեղծել ակտիվ ընթերցողների խումբ
  • Ստեղծել կամավորների խումբ

Մասնակցության վճարը՝ 6000 դրամ
Եռօրյա վերապատրաստումը կմեկնարկի օգոստոսի 24-ին:

Մասնակցության հայտը լրացրեք այստեղ.

Ցանկացողները կարող են անվճար օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 093 56 28 77, 077 43 55 41
Գրեք մեզ՝ [email protected] էլ հասցեին, ֆեյսբուքյան էջին: