• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով Թբիլիսիի հանրային դպրոցների դասվարների, առարկայական ուսուցիչների համար հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման կազմակերպման մասին

Թբիլիսի քաղաքի հանրային դպրոցների դասվարների, առարկայական ուսուցիչների, տնօրենների 43 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով, Վրաստանի կրթության և գիտության աշխատողների ազատ արհմիության նախաձեռնությամբ և աջակցությամբ  մայիսի 9-ից 12-ը լինելու է Երևանում, հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ «Հեղինակային կրթական ծրագիր.  ուսումնական նոր միջավայր» եռօրյա դասընթացներին մասնակցելու: Ընդունելությունը և վերապատրաստումը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Հռիփսիմե Առաքելյանին, օգնական՝ Ռինա Շագինյանին, վերապատրաստման ծրագրի համակարգող՝ Նաիրա Նիկողոսյանին.
  2. վերապատրաստման ծրագրով որոշված աշխատանքին մասնակցությունը կրթահամալիրի կինո-ֆոտոյի, վրացախոսների ակումբների սովողրոների համար ուսումնական աշխատանք համարել.
  3. հայ-վրացական կիրակնօրյա ընդհանուր պարապմունքի ծրագրի պատասխանատու ճանաչել Սոֆյա Գրիգորյանին, Մարինե Մկրտչյանին և Սյուզի Մարգարյանին.
  4. մայիսի 11-ի գործնական պարապմունքի բովանդակության պատասխանատու  ճանաչել կրտսեր դպրոցների ղեկավարներ Կարինե Պետրոսյանին, Տաթև Բլեյանին, Գոհար Բալջյանին և միջին դպրոցի ղեկավար՝ Մարիետ Սիմոնյանին.
  5. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման ծրագիրը.
  6. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, կացարաններում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Գոհար Բալջյան.
  7. սնունդը՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, սուրճի ընդմիջում, կազմակերպել յուրաքանչյուրին օրական 1.200 դրամի չափով.
  • նախաճաշը, ընթրիքը՝ փոխանակման կացարաններում.
  • սուրճի ընդմիջումը, ճաշը՝ մայիսի 10-ին կացարաններում, մայիսի 11-ին՝ Նոր դպրոցում.
  1. վրաստանցի մասնակիցների հետ օրվա աշխատանքների լուսաբանումը վերապատրաստման պատասխանատուների, վրացախոսների, կինո-ֆոտոյի ակումբների սովորողների ուսումնական աշխատանքն է.
  2. Անի Սարգսյանին` վերապատրաստման քրոնիկոն-ֆիլմը մասնակիցներին հանձնել մայիսի 11-ին` վկայագրերի հետ.
  3. Նաիրա Նիկողոսյանին, Գրիգոր Խաչատրյանին` վկայագրերը հաստատման ներկայացնել մայիսի 11-ին` ժամը 18.00.
  4. վերապատրասման ծախսերը կատարել՝
  • ծրագրի մշակումը և իրականացումը՝ «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից
  • սնունդը՝ կրթահամալիրի 2015թ. «Այլ ծախսեր» ուղղությունից
  • զբոսանքը Երևանում, այցելությունը Փարաջանովի թանգարան՝ կրթահամալիրի 2015թ. «Այլ ծախսեր» ուղղությունից
  1. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր պատասխանատուներին։

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան