• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ճամփորդություն կազմակերպելու մասին

«Հանրակրթական էկոտուր 2015» ստուգատեսի հանձնաժողովը, ստուգատեսի հիմնադիր Հասմիկ Նալբանդյանը առաջարկել են խրախուսել ստուգատեսին առաջին անգամ մասնակցող դպրոցների սովորողներին։ Այդ նպատակով.

  • Թբիլիսիի թթ 24, 2, 130 դպրոցների սովորողների և նրանց ղեկավարների համար մայիսի 1-ին կազմակերպել ուսումնական ճամփորդություն Երևանում՝ Հրազդանի կիրճում, մանկական երկաթուղում.
  • ճամփորդության ղեկավար՝ Ռինա Շագինյան.
  • ճամփորդության սկիզբը՝ ժամը 14.00, Դպրոց-պարտեզի մոտից, ավարտը՝ ժամը 18.00.
  • հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված).
  • ճամփորդությունը կազմակերպել ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Մերուժան Մկրտչյան (հեռ. 077 81 84 86)։