«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ Ռոդարիական միամսյակի ամփոփումը: Գրադարան էին հյուրընկալվել «Զանգակ» հրատարակչության աշխատակիցները, Մանկավարժական համալսարանի Գրադարանգիտության ֆակուլտետի ուսանողներ: Հանդիպմանը ներկա էին ամենառոդարիական սովորողները՝ տարրական դասարաններից մինչև չափահասներ: Այս ամբողջ Ռոդարիական միամսյակի ընթացքում ամենաակտիվ սովորողներին, ընթերցավարներին, ընթերցասերներին, դասարաններին տրվեցին մրցանակներ հատուկ անվանակարգերով:
Գրադարանի աղջիկ Աննա Գսպոյան