• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

11-րդ դասարանների պատանիների հետ դաշտային և աղջիկների հետ առաջին բուժօգնության ուսումնական պարապմունքներ անցկացնելու մասին

Կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցի, Ավագ դպրոց-վարժարանի և Գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանների պատանիների հետ ուսումնական ծրագրով նախատեսված դաշտային պարապմունքներ անցկացնելու համար.

  1. նախնական զինվորական պատրաստության ուսումնասիրման ծրագրով նախատեսված դաշտային ուսումնական միացյալ պարապմունքը կազմակերպել թիվ 25149 զորամասում, 2015թ. ապրիլի 29-ին.
  2. մեկնումը՝ ապրիլի 29-ին, ժամը 8.30, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ. Անդրանիկի հուշարձանի տարածքից, Մալաթիա-Սեբաստիա զինկոմիսարիատի տրամադրած ավտոբուսներով.
  3. դաշտային պարապմունքների պատասխանատուներ ճանաչել կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի ղեկավար Արտյոմ Խաչատրյանին, փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին և դասավանդող Հայկազ Մարգարյանին.
  4. դաշտային պարապմունքների մասնակիցները (ցուցակը կցվում է) կրում են մարզական հագուստներ, իրենց հետ ունենում են անհատական օգտագործման խմելու ջուր և մեկ անգամ ուտելու սնունդ.
  5. կրթահամալիրի ավագ դպրոցների 11-րդ դասարանների աղջիկները (ցուցակը կցվում է) 2015թ. ապրիլի 29-ին մասնակցում են ուսումնական ծրագրով նախատեսված առաջին բուժօգնության ուսումնական վարժանքին: Սկիզբը՝ ժամը 9:30, ավարտը՝ 12:30։ Մասնակիցները պարապմունքի ներկայանում են մարզական հագուստով: Պարապմունքների կազմակերպման պատասխանատուներ եմ ճանաչում Նաիրա Հարությունյանին, Դավիթ Ֆահրադյանին և Քրիստինե Սահակյանցին: Օրվա ընթացքում, մինչև 16.00, գրավոր ներկայացնել պարապմունքների մանրամասն ծրագիրը: Պարապմունքները կազմակերպել Մայր դպրոցի մեծ մարմնամարզական մարզադահլիճում.
  6. ավագ դպրոցների կազմակերպիչները, դպրոցների ղեկավարները առավելագույն աջակցություն են ցուցաբերում նշված պարտադիր պարապմունքների նախապատրաստմանը և անցկացմանը.
  7. պարապմունքների պատասխանատուները պատանիների և աղջիկների մասնակցության հաշվառման տեղեկությունները ներկայացնում են ավագ դպրոցների գրասենյակ: Դպրոցների ղեկավարները մայիսի 4-ի վարչական խորհրդին բացատրություն են ներկայացնում պարապմունքներին յուրաքանչյուր պատանու և աղջկա բացակայության վերաբերյալ.
  8. մասնակցության արդյունքները դիտվում են որպես կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված մարզական-հայրենագիտական, հիգիենայի-առողջագիտական ուսումնական գործունեության  մեկտարյա արդյունքներ.
  9. գրասենյակների ղեկավարները սույն հրամանին անհապաղ ծանոթացնում են բոլոր պատասխանատուներին, 11-րդ դասարանների սովորողներին և նրանց ծնողներին.
  10. պարապմունքների պատասխանատուները դրանց ընթացքը և արդյունքները լուսաբանում են mskh.am-ում:

Հիմք՝ Շահումյանի զինվորական կոմիսար, գնդապետ Ռ. Մարգարյանի 27.04.2015թ. թիվ 27 հրամանը:

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան