• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիի ուսանողական ազգագրական խմբի ընդունելության մասին

«Հայ-վրացական կամուրջներ» կրթական փոխանակումների ծրագրով Թբիլիսիի Ազատ և ագրարային համալսարանների ուսանողական ազգագրական վոկալ-գործիքային, էստրադային խմբերը (ընդամենը 31 մասնակից. ցուցակը կցվում է) համերգային ծրագրով ապրիլի 13-16-ը լինելու են Երևանում, հյուրընկալվելու են կրթահամալիրում, համերգային ծրագրով ելույթ են  ունենալու կրթահամալիրի Մեդիակենտրոնում, Գեղարվեստի տանիքում,Մարմարյա սրահում, այցելելու են  Հայաստանի պատմա-մշակութային վայրեր: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության համակարգող ճանաչել Սվետա Ճաղարյանին, օգնականներ՝ Ռինա Շագինյան, Հռիփսիմե Առաքելյան, Կարեն Խաչատրյան, Լուիզա Քեշիշյան.
  2. ընդունելությունը կրթահամալիրի վրացախոսների և «Երաժշտական լաբորատորիա» ակումբների համար համարել ուսումնական աշխատանք.
  3. Սվետա Ճաղարյանի և  Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել ընդունելության քառօրյա ծրագիրը.
  4. ապրիլի 15-ի համերգային ծրագրի պատասխանատու ճանաչել Սվետա ճաղարյանին, Կարեն Խաչատրյանին, Լուիզա Քեշիշյանին.
  5. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի  կացարաններում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Գոհար Բալջյան., Գայանե Առաքելյան
  6. սնունդը կազմակերպել.
  • նախաճաշը՝ յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով, և ընթրիքը` յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով, Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի խոհանոցներում,
  • ճաշը` 600-ական դրամի չափով, ապրիլի 14-ին՝ Մայր դպրոցի, ապրիլի 15-ին` Գեղարվեստի խոհանոցներում.
  1. նվերների պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան, Զարուհի Ոսկանյան.
  2. հրամանի կատարման վերահսկումը հանձնել Նաիրա Նիկողոսյանին.
  3. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան