• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարապմունքը Հրաչյա Աճառյանին էր նվիրված

Նկարագրություն: 
Այսօր՝ մարտի 10-ին, ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Հայոց լեզվի ընդհանուր բաց պարապմունքը՝ նվիրված Հ. Աճառյանի ծննդյան օրվան: Պարապմունքին ներկա էին տնօրեն Աշոտ Բլեյանը, վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանը, ուսուցիչներ և աշակերտներ: Կենտրոնում տասներորդ և տասնմեկերորդ դասարանցիներն էին։ Ներկայացվեցին հետաքրքիր փաստեր, դրվագներ Աճառյանի կյանքից: Խոսեցինք, պատմեցինք, իմացանք, սովորեցինք, ավելի հետաքրքրվեցինք, իրար գովեցինք, բացահայտեցինք, հիացանք, հիացրինք մեր գիտելիքներով։ Անահիտ Հայրապետյան, Մարիամ Գևորգյան Լուսանկարները՝ Ռոբերտ Կարապետյանի