Նկատի ունենալով կրթահամալիրի 2015թ. ուսումնական օրացույցով որոշված հանրակրթական ստուգատեսները, կրթահամալիրի խորհրդի հաստատած 2015թ. ծախսային ծրագրերի նախահաշիվը.
- Հաստատել, որ.
- Մանկավարժական աշխատողը պարգևատրվում է.
- կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանն ուղղված նախաձեռնությունների հետևողական իրականացման համար.
- ծննդյան հոբելյանական օրվա առիթով:
Անհատական պարգևատրումների ընդհանուր գումարը կազմում է պարգևատրման ֆոնդի գումարի 30%-ի չափ: Անհատական պարգևատրումներ նշանակում է կրթահամալիրի տնօրենը` մասնաճյուղի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների առաջարկությամբ: Աշխատողին պարգևատրելու մասին կրթահամալիրի տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ, որում նշում է պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը: Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում:
- Սովորողը, սովորողների խումբը, մանկավարժական աշխատողը պարգևատրվում են.
- ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերին արդյունավետ մասնակցության համար.
- ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով, դրանց անվանակարգերով որոշված մրցանակների արժանանալու համար։
- Հաստատել 2015թ. ստուգատեսների մրցանակները.
- մանկավարժական աշխատողին.
մրցանակ՝ 40.000 ՀՀ դրամով, խրախուսական մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամով պարգևատրում կամ դրան համարժեք ուսուցչական մարզա-առողջարարական, հայրենագիտական, մշակութային ծառայություն.
- սովորողին.
մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում, խրախուսական մրցանակ՝ 15.000 ՀՀ դրամի սահմանում՝ սովորողի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն կամ լողի կտրոն.
- դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ խմբի.
մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամի սահմանում, խրախուսական մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում ճամփորդություն Սևանի հանրային լողափի ընդգրկմամբ, դասարանական լող կրթահամալիրի փակ լողավազանում, խմբի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն.
- ուսումնական հաստատությանը՝ 50.000 ՀՀ դրամի սահմանում ստուգատեսի բովանդակությամբ անհրաժեշտ գույքի ձեռքբերում, ուսումնական ճամփորդություն։
- Հաստատել կրթահամալիրի 2015թ. անվանական մրցանակները, տրամադրման կարգը (հավելված 1).
- մանկավարժական աշխատողին.
մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ, խրախուսական մրցանակ՝ 80.000 ՀՀ դրամ.
- սովորողին.
մրցանակ՝ 100.000 դրամ կրթաթոշակ, խրախուսական մրցանակ՝ 50.000 ՀՀ դրամ կրթաթոշակ.
- նկատի ունենալ, որ մանկավարժական աշխատողի «Մխիթար Սեբաստացի» մրցանակը մեկ շաբաթվա աշխատանքի ուղեգիր է մխիթարյան միաբանություն։
Հիմք՝ կրթահամալիրի ծախսերի «Պարգևատրման ֆոնդ» և «Դրամական աջակցություն, մրցանակներ» ուղղությունները։