• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօրվա Դպրոց-պարտեզի սեմինարը

Այսօր դասավանդողների  հերթական սեմինարն էր և Դպրոց-պարտեզը իր բոլոր դասվար-դասավանդողներով մասնակցում էր սեմինարին, որը վարում էր Տաթև Բլեյանը: Օրակարգում ընդգրկված էին 2014-2015 ուստարվա նախագծերը, 2015-2016 ուստարվա ընդունելությունը: Քննարկումներ և հետաքրքիր առաջարկություններ եղան «Ձոն» և «Զատիկ» նախագծերի վերաբերյալ:

Քննարկվեց  նաև Դպրոց-պարտեզի մասնակցությունը Հայ –վրացական հանրակրթական կամուրջներ ծրագրով Թբիլիսիի դասվար-դաստիարակների քառօրյա վերապատրաստման հետ կապված: