• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով Թբիլիսիի դասվար-դաստիարակների քառօրյա վերապատրաստումը կազմակերպելու մասին

Վրաստանի Թբիլիսի քաղաքի  դպրոցների դասվար-դաստիարակների, տնօրենների 35 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է. հավելված 1) Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով, Վրաստանի կրթության և գիտության աշխատողների ազատ արհմիության նախաձեռնությամբ և աջակցությամբ   փետրվարի 28-ից մարտի 3-ը լինելու է Երևանում, հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ «Հեղինակային կրթական ծրագիր. դպրոց-պարտեզ. ուսումնական նոր միջավայր» քառօրյա դասընթացներին մասնակցելու: Ընդունելությունը և վերապատրաստումը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Առնոլդ Բլեյանին, վերապատրաստման ծրագրի համակարգող ճանաչել Նաիրա Նիկողոսյանին, օգնական՝ Ռինա Շագինյան, Հռիփսիմե Առաքելյան.
  2. վերապատրաստման ծրագրով որոշված աշխատանքին մասնակցությունը կրթահամալիրի կինո-ֆոտոյի, վրացախոսների ակումբների սովողների համար համար համարել ուսումնական աշխատանք.
  3. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել քառօրյա վերապատրաստման ծրագիրը (հավելված 2), սեմինարավարների ցուցակը (հավելված 3).
  4. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի՝ Դպրոց-պարտեզի, Հիմնական դպրոցի, Գեղարվեստի դպրոցի կացարաններում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան, Գոհար Բալջյան, Գայանե Առաքելյան.
  5. սնունդը՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք, սուրճի ընդմիջում, կազմակերպել յուրաքանչյուրին օրական 1.200 դրամի չափով.
  • նախաճաշը, ընթրիքը՝ փոխանակման կացարաններում.
  • սուրճի ընդմիջումը, ճաշը՝  դպրոցներում, ըստ վերապատրաստման ծրագրի.
  1. վրաստանցի մասնակիցների հետ օրվա աշխատանքների լուսաբանումը վերապատրաստման պատասխանատուների, վրացախոսների, կինո-ֆոտոյի ակումբների սովորողների ուսումնական աշխատանքն է.
  2. Սուսաննա Ամուջանյանին` վերապատրաստման քրոնիկոն-ֆիլմը մասնակիցներին հանձնել մարտի 3-ին` վկայագրերի հետ.
  3. Նաիրա Նիկողոսյանին, Գրիգոր Խաչատրյանին` վկայագրերը հաստատման ներկայացնել մարտի 2-ին` ժամը 18.00.
  4. վերապատրասման ծախսերը կատարել՝
  • ծրագրի մշակումը և իրականացումը՝ «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից
  • սնունդը՝  կրթահամալիրի 2015թ. «Այլ ծախսեր» ուղղությունից
  • զբոսանքը Երևանում, այցելությունը Մատենադարան՝  կրթահամալիրի 2015թ. «Այլ ծախսեր» ուղղությունից
  1. հրամանին անհատապես ծանոթացնել  բոլոր պատասխանատուներին։

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvac_3.pdf112.05 KB