• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 15-090

13.02.2015թ.

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Համալսարան) և կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագիրը, Համալսարանի ռեկտորի 06.02.2015թ. թիվ 2-127 հրամանը` թույլատրել սկզբնական կրթության ֆակուլտետի (տարրական կրթություն) առկա ուսուցման բակալավրիատի 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթություն) մասնագիտության բակալավր 2-րդ կուրսի ներքոհիշյալ 12 ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում:

Այդ նպատակով.

  1. կրթահամալիրի կողմից փորձառության համակարգող նշանակել Դպրոց-պարտեզի ղեկավար Տաթև Բլեյանին, խմբերի ղեկավարներ՝ Արմինե Գյոնջյանին, Հռիփսիմե Առաքելյանին, Լուսինե Պետրոսյանին,  Մարգարիտ Թամազյանին,
  2. ընդունել ի գիտություն, որ համալսարանի ռեկտորի 2-127 հրամանով Համալսարանի կողմից պրակտիկայի ղեկավար է նշանակվել Լուսինե Հայրապետյանը, մանկավարժ` Զարուհի Ասատրյանը, հոգեբան` Անժելա Սարգսյանը.
  3. փորձառության սկիզբը` 2015թ. փետրվարի 17, ավարտը՝մայիսի 26.
  4. Դպրոց-պարտեզի գրասենյակի ղեկավարին` սահմանված կարգով դպրոցի Sky Drive-ում ստեղծել և վարել ուսանողների հաշվառման էլեկտրոնային մատյանը, ուսանողների անհատական տվյալները (CV) 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում, հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց.
  5. հանձնարարել Նաիրա Նիկողոսյանին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական օրացույցին, ուսումնական միջավայրին.
  6. ապահովել ուսանողների մասնակցությունը կրտսեր դպրոցի օրացույցով որոշված ուսումնական նախագծերին.
  7. փորձառությունը լուսաբանել mskh.am-ի«Փորձառություն» բաժնում.
  8. փորձառության ամփոփումը՝ մայիսի 26-ին Դպրոց-պարտեզում.
  9. հրամանի կատարման վերահսկումը հանձնում եմ Նաիրա Նիկողոսյանին:

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան