Գարնանային օլիմպիադայի մասնակցին
Օլիմպիադայի հարգելի մասնակից, հույս ունենք, որ քեզ հետաքրքիր կլինի քո ընտրած բնագավառի առաջադրանքը կատարելը: Հիշեցնում ենք, որ բոլոր առաջադրանքները կատարելը կամ առաջադրանքների հերթականությունը պահելը պարտադիր չէ. գնահատվում են ստեղծագործական-հետազոտական աշխատանքը, ինքնատիպ լուծումները, հայտնագործությունները:
Հիշեցնում ենք, որ առաջադրանքներ կան ոչ միայն անգլերեն, վրացերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն լեզուներից, որոնք արդեն տեղադրված են, այլև բոլոր առաջադրանքները օլիմպիադայի մասնակից սովորողների և մասնագետների միջոցով կթարգմանվեն այդ լեզուներով և կտեղադրվեն ստեղծվող «Օլիմպիկ» մեդիաամսագրում մինչև մայիսի 1-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նախքան առաջադրանք կատարելը ստուգի´ր քո հայտի առկայությունը (եթե հայտը չես ուղարկել, առաջադրանքը կատարելուց առաջ հայտ ներկայացրու):
Առաջադրանք(ներ)ը կատարելուց հետո, 5-11-րդ դասարանի սովորողները մինչև մարտի 28-ը, իսկ 1-4-րդ դասարանի սովորողները մինչև ապրիլի 1-ը պատասխան(ներ)ը ուղարկում են օլիմպիադայի ([email protected]) հասցեով: Մարտի 28-ից (5-11-րդ դասարանի սովորողներ), ժամը 18.00-ից, ապրիլի 1-ից (1-4-րդ դասարանի սովորողներ) ժամը 18.00-ից հետո ուղարկված պատասխանները չեն գնահատվելու:
Պատասխանիդ մեջ անպայման նշի´ր.
Սկզբում
Վերջում
Մեր հասցեն` Բաբաջանյան 25
Հեռախոս` 73 54 40
Էլ հասցե` [email protected]