• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի «Հնեվանք» ճամբարի կազմակերպման մասին

Կրթահամալիրի 2014-2015 ուստարվա աշխատանքների օրացույցով նախատեսված հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական  ամենամյա արշավախմբային ուսումնական ճամբարը գործելու է Լոռու մարզի Կուրթան գյուղի Հնեվանքի տարածքում: Կրթահամալիրի առաջարկով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դաշտային ճամբարը Ստեփանավանի զորամասը կառուցում է Հնեվանքին հարող տարածքում, յուրաքանչյուր հերթափոխում 40 սովորողի և ուսուցչի համար: Դաշտային ճամբարի բնականոն գործունեությունն ապահովելու համար.

  1. փոխտնօրեն Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել ճամբարային հերթափոխերի ժամանակացույցը, հերթափոխի ուսումնական բովանդակությունը, ճամբարի աշխատակարգը (հավելված 1-3).
  2. ինքնառաջադրմամբ ճամբարի 1-ին հերթափոխի ղեկավար նշանակել Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանին.
  3. Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի 1-ին հերթափոխի մասնակից սովորողների և ուսուցիչների ցուցակը (հավելված 4).
  4. ճամբարականների տեղափոխումը Երևան-Կուրթան-Երևան, ճամբարականների ուսումնահայրենագիտական ճամփորդությունները կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
  5. ճամբարի ղեկավարի ներկայացմամբ ճամբարին տրամադրել նյութեր և տեխնիկա (հավելված 5).
  6. մասնակիցների մեկնումը`  օգոստոսի 1-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 6-ին՝ Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:          

Կրթահամալիրի տնօրեն`                            Ա. Բլեյան