2014թ. հունիսի 20-21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվում է ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»։ Կրթահամալիրի արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով.
- ստեղծել նախապատրաստական աշխատանքը համակարգող խումբ՝ կրթահամալիրի Հիմնական դպրոցի ղեկավար Գոհար Բալջյանի գլխավորությամբ.
- ֆորումում ներկայացնել հետևյալ ուսումնական նախագծերը.
- «Մեդիակրթության հաստատության ՏՏ ենթակառուցվածք». պատասխանատու՝ Տիգրան Պարսիլյան.
- «Մեդիակրթության առաջին դասարան. ես կարողանում եմ». պատասխանատու՝ Մանուշակ Աբրահամյան.
- «Մեդիակրթության 4-րդ դասարան». պատասխանատու՝ Տաթև Ավետիսյան.
- «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային քառալեզու հանդեսը՝ որպես միջազգային նորարար մանկավարժական նախաձեռնություն». պատասխանատու՝ Սուսան Մարկոսյան.
- «Իմ ֆորումը» մեդիանախագիծ՝ պատասխանատու Արմինե Թոփչյան, այցելու-հերթապահ խմբերի ղեկավարներ.
- պատասխանատուներին՝ մինչև հունիսի 18-ը mskh.am-ում՝ «Հանրակրթական Դիջթեք» ենթակայքում հրապարակել ֆորումում ներկայացվող-ցուցադրվող նյութերի փաթեթը.
- ԴիջիԹեք բիզնես ֆորում 2014-ի տաղավարը հունիսի 20-ին, 21-ին համարել աշխատավայր Տիգրան Պարսիլյանի, Մանուշակ Աբրահամյանի, Տաթև Ավետիսյանի, Զարուհի Առաքելյանի համար.
- տեխնիկայի ընտրության, տեղափոխման, ֆորումում դրանց անխափան աշխատանքի պատասխանատու ճանաչել Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին. տեխնիկայի տեղափոխումն ավարտել հունիսի 19-ին, ժամը՝ մինչև 19:00.
- խրախուսել կրթահամալիրի գործընկեր Յունիքոմփ ֆիրմայի հետ համատեղ հանդես գալու բոլոր եղանակները.
- ֆորումում հերթապահությունը համարել սովորողների ուսումնական աշխատանք.
- հանձնարարել հունիսյան ստուգատեսների համակարգողներին հերթապահության մեկական խումբ ձևավորել ստուգատեսների մասնակիցներից, նրանց հետ հերթապահել ֆորումում, ներկայացնել ստուգատեսի արդյունքները.
- Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել տաղավարում հերթապահության ցուցակը (հավելված 1).
- հերթապահող սովորողների և աշխատողների տեղափոխումը կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսներով.
- ֆորումում ներկայացնող և հերթապահող խմբերի ղեկավար ուսուցիչներին սահմանված կարգով նշանակել լրավճար «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից.
- հրամանին անհապաղ ծանոթացնել հրամանում նշված անձանց։
Կրթահամալիրիտնօրեն` Ա. Բլեյան