• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թեմա 1. Էջմիածին

«Հայ-վրացական հանրակրթական» կամուրջներ ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց «Պատմություն» նախագիծը: Մինչ մեկնարկային թեմային անցնելը, ներկայացնեմ, թե ինչ է ենթադրում այս նախագիծը: Ժամանակին կար գաղափար համատեղ դասագրքեր ստեղծելու վերաբերյալ: Սակայն ընթացքը և փորձը ցույց տվեցին, որ մենք բավականին հեռու ենք ֆրանս-գերմանո-լեհական միջավայրից: Ուստի պետք էր նոր բան, որը յուրովի մոտեցում կպահանջներ, ինչպես նաև կլիներ քաղաքական առումով քննադատության դիմացող ու կհետապնդեր միայն ուսումնական նպատակ՝ զերծ որևէ այլ աստառից: Այսինք՝ հնարավորություն կնձեռեր հարևան ժողովուրդներին և երկու պետականությունների կրողներին միմյանց լավ ճանաչել: Ճանաչել՝ սովորելու և իմանալու առումով նաև: Այս պարագայում, Պատմությունը հանդիսանում է լավագույն գործիք և միջոց: Աշխարհում չեք գտնի երկու հարևան ազգեր կամ պետություններ, որոնք չունենան պատմական թնջուկներ: Բայց հաջողում են այն հարևաննները կամ տարածաշրջանները, որոնք կարողանում են վերանալ պատմություն, որպես քաղաքական գիտության առաջադրած ոչ ռացիոնալ մարտահրավերներից: Այդպիսի օրինակ են հանդիսանում մերձբալթյան երկրները: ԱՆգամ խիստ քաղաքակիրթ համարվող Եվրոպայում կա նման խնդիր: Դանիայում կա այսպիսի կատակ. դանիացիներն ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ ավելի լավ է քան հարևան Շվեդիայում՝ մարդիկ, կլիման և այլն է, միայն մեկ բան է վատ՝ հարևանները: Այս առումով երկու հարևան երկրների պատմությունները մի տեսակ փոխլրացնում են միմյանց: Շատ հետաքրքիր կերպ է դասավորվել երկուսի պատմությունն էլ: Երբ մեկի մոտ կա ուժեղ թագավորություն, մյուսի մոտ չկա այդ թագավորությունը և միշտ կարծես մեկինը գալիս է լրացնելու մյուսի պետականության բացը: Այս նախագիծն իրականացվելու է երկու երկրներում: Իր մեջ ներառելով բուն պատմության բաղադրիչը, այն իր մեջ ունենալու է նաև մի շարք օժանդակ բաղադրիչներ՝ հայրենագիտություն, լեզվաբանություն, աղբյուրագիտություն, ազգագրություն և այլն: Առաջին օրինակը ցույց էր տվել Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի դասավանդող տիկին Նանան, բոլորովին վերջերս: Հերթը մերն էր: Մասնակիցների մի զգալի խմբով՝ վերոնշյալ դպրոցի սովորողներ, կրթահամալիրի «Վրացախոսների» ակումբի և պատմության խորացված ուսուցմամբ խմբերի սովորողների մասնակցությամբ ունեցանք ուսումնական ճամփորդական դաս Վաղարշապատում: Ամեն ինչ անցավ շարժման մեջ և բավականին դինամիկ: Եղանք նշանավոր երեք հիմանական եկեղեցիներում՝ Մայր Տաճար, ս. Գայանեի և ս. Հռիփսիմեի վանքերում, ունեցանք առանձին ներկայացումներ յուրաքանչյուրի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվեց Էջմիածին քաղաքի պատմությունը, որի փողոցներով քայլեցինք երկու ժամից ավելի: Ուսումնական նյութերի ամբողջական տեսագրությունը և առաջին թեմայի փաթեթը երկու լեզուներով կներկայացվի ավելի ուշ: Կարծում եմ հաջող մեկնարկ էր:

Խնդիրներ.

Շահագրգիռ մասնակիցների ներառում:

Մասնակիցների կազմի և աշխարհագրության ընդարձակում:

Նյութական և ուսումնական ռեսուրսների ստեղծում և երկու լեզուներով հրապարակում:

Միջոցների հայթայթում՝ ի նպաստ այս գործընթացի:

Հ. Գ.

Խոչընդոտներ. Ես ուշադիր նայեցի ՀՀ Պետական ռազմավարական կարևորության օբյեկտների ցանկը, որտեղ կարելի է նկարահանումներ անցկացնել միայն հատուկ թույլտվության պարագայում կամ ընդհանրապես չի կարելի: Այդ ցանկում ս. Հռիփսիմեի տաճարը չգտա: Ստիպված եղա մեկնել Մայր Աթոռ և թույլտվություն ստանալ տեր Վահրամից: Շնորհակալություն: