• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների մեթոդմիավորման նախագահների 18 հոգիանոց խումբը (հավելված 1) ապրիլի 18-22-ը հյուրընկալվելու է կրթահամալիրում՝ ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին, որպես ուսումնական նախագիծ մասնակցելու Հարության տոնին, ծանոթանալու Հայաստանի պատմա-մշակութային վայրերին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Նաիրա Նիկողոսյանին.
  2. մասնակիցների գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Դպրոց-պարտեզի կացարանում. պատասխանատու՝ Տաթև Բլեյան,
  3. ընդունել ի գիտություն Նաիրա Նիկողոսյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 2)
  4. սնունդը.
  • նախաճաշը՝ ապրիլի 19-ին, ժամը 9.00 և 12.30, ապրիլի 20-21-ին, ժամը 9.00 (յուրաքանչյուրին 300 դրամի չափով)
  • ընթրիք՝ ապրիլի 19-ին, ապրիլի 20-ին, (յուրաքանչյուրին 300 դրամի չափով)
  1. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Հիմք՝ Արցախի ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Է. Գրիգորյանի 16.04.2014թ. թիվ 01-275 նամակը: