• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

 Այսօր հանրապետության տարածքը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որով և պայմանավորված է դիտվող անկայուն եղանակը: Վաղը սեպտեմբերի 21-ին ցիկլոնը հեռանում է դեպի արևելք իր տեղը զիջելով մերձավոր արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային զանգվածներին, ինչի հետևանքով  հանրապետության ողջ տարածքում եղանակային պայմանները զգալի կկայունանան, օդի ջերմաստիճանը  կբարձրանա 2-4 աստիճանով: Սակայն պայմանավորված օդի բարձր հարաբերական խոնավությամբ, հատկապես կեսօրից հետո հյուսիսային և լեռնային գոտիների առանձին հատվածներում չեն բացառվում լոկալ, ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնք առանձնապես չեն խանգարի ձեր արշավները իրականացնելու համար:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության
Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ
Աշխարհագրական գիտությունների թեկնածու
Գագիկ Սուրենյան