• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտյալները

 
 

Մրցարանի ու կռատան
  կողքով, տաճարի ու բարի
ու շքեղաշուք շիրմատան
կողքով ու հսկա բազարի,
աշխարհի կողքով ու ցավի,
Մեքքայի, Հռոմի կողքով՝
խանձըված արեւով ծավի՝
անցնում են ուխտյալներն -
անկոր:
Թշվառ, հաշմանդամ ու կուզ,
քրջերի մեջ ու կիսաքաղց,
աչքերում՝ խուռն վերջալույս,
սրտերում՝ բուռն լուսաբաց:
Նրանց ետեւից անապատը՝
երգում, որոտն է շաչում,
աստղերն են ցնցվում, ապա թե
հավքերն են խռպոտ ճչում,
թե Ողջը կմնա նույնը:
Այո: Կմնա նույնը:
Շլացուցիչ, քան ձյունը:
Կասկածելի քնքշությունը:
Աշխարհը՝ նույն եղծն ու քսուն:
Նույն մշտնջենականը:
Գուցե թե՝ դյուրահասուն,
բայց այդու՝ անսահմանը:
ՈՒրեմն՝ այլեւս անբան է
հավատն առ ինքդ, առ Աստված,
ուրեմն՝ Պատրանքն ու Ճամփան են,
որ մնացել են հաստատ:
Կլինեն երկրում - ինչպես կան -
լուսայգեր-մայրամուտներ:
Որ պարարտ մնա՝ զորականք:
Որ հավան կենանք՝ պոետներ: