• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրաշագեղ ծաղիկներն ուղեկցեցին մինչեւ Արագած լեռան հարավային գագաթ

Նկարագրություն: 
Արագածի գագաթը մարդաշատ էր, բազմաթիվ մարդիկ էին բարձրանում եւ իջնում, նույնիսկ հեծանվորդների հանդիպեցինք: Հրաշագեղ ծաղիկներն ուղեկցեցին մինչեւ գագաթ: Երկրորդ եւ երրորդ լուսանկարներում խառնարանն է, չորրորդից ութերորդում՝ մեքենայով անցած ճանապարհը, իններորդից՝ գագաթ բարձրացած եւ իջած ճանապարհը: Գեւորգ Հակոբյանը վերջից էր գալիս, իսկ նրա ընկերը (երրորդ լուսանկարում) ուղեկցում էր առջեւից՝ ապահովության համար, որի համար շնորհակալ եմ նրանց, քանի որ բանիմաց մարդկանց ուղեկցությամբ ճանապարհը չկորցրինք, ավելի ճիշտ՝ շեղվելով չերկարացրինք, միմյանց օգնելով անցանք մեր ճամփան, հիացանք, լիացանք, մրսեցինք, շոգեցինք, շնչեցինք եւ մայրամուտի հետ վերադարձանք: