Նկարագրություն:
Օգոստոսի 17:Առավոտյան բոլորն արդեն հավաքել էին ճամպրուկները, մի վերջին անգամ փոխանակվում էին հասցեներով՝կապը պահպանելու համար:
Ահա և մոտեցավ ճամբարի ամենահուզիչ պահը՝ պատվոգրերի հանձնումը: Բոլոր ջոկատները ստացան մասնակցության շնորհակալագրեր, մի քանիսն էլ իրենց ակտիվության համար պարգևատրվեցին:
Այսպիսով ավարտվեցին ճամբարային 6 հիանալի օրերը: Բարև, Հայաստա՛ն, մենք շուտով վերադառնում ենք: