• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերադարձ հանուն ճամբարի

Երբ  հեռու ես լինում կարոտդ կրկնապատկվում: Երբ հասկանում ես`  էլ չես վերադառնալու ու կտրուկ  փոխվելու է քո միջավայրը, ավելի ես ձգտում վերադառնալ հնին:

 Դե, մենք էլ այդ նպատակով չկորցրեցինք մեր հնարավորությունը ու կրթահամալիրի հետ միասին նույնպես եկանք «Անդրանիկ» սկաուտական ճամբար: Անգամ ծնողներս ծիծաղեցին, երբ լսեցին իմ`նորից ճանապարհորդելու մասին:  Տպավորությունները ճամբարից տարբեր են:   Այս տարի առաջին անգամ եղա Սևանում: Փոքրիկ խմբով շրջեցինք կապուտակ Սևանի մակերեսով:Երկրոդ կանգառը Դիլիջանն էր: ԸՆկեր Հասմիկի հետ շրջեցին ու վերհիշեցինք մեր վերջինզանգյան արկածները Դիլիջանում: Այնքան էինք տարվել մեր զբոսանքով, որ բոլորը ստիպված էին մեզ սպասել:  Մեր նպատակակետը ,իհարկե, ճամբարն էր Լերմոնտովոյում: Շատ ճամփորդությունների եմ գնացել,բայց առաջին անգամ էի վրանում գիշերելու: Դրա դժվարությունների մասին ծանոթացա գիշերվա ընթացքում, երբ ինքս ինձ համոզում էի, որ այնքան էլ ցուրտ չէ:

Առայժմ այսքանը, հաստատ  պատմելու բան էլի կլինի:

 

Արաքս Զուլալյան